ԼԵՎՈՆԻ ՆՄԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը փետրվարի 28-ին կլքի պապական գահը:
Բենեդիկտոս 16-րդն այդ մասին լատիներեն հայտարարել է կրոնական արարողություններից մեկի ժամանակ Օտրանտո քաղաքի նահատակների սրբացման ընթացքում:
Հրապարակվել է նաեւ 2005-ի ապրիլից գահակալած Հռոմի 265-րդ պապի հայտարարության տեքստը, որում 86-ամյա Բենեդիկտոս 16-րդը նման որոշման պատճառ է նշում տարիքը, որը նրան թույլ չի տալիս կատարել իր առաքելությունը, իսկ իր հեռանալը որակում է «ի շահ եկեղեցու» արվող քայլ:
Նշենք, որ վերջին անգամ, հակապապերին չհաշված, գահից հրաժարվել էր Գրիգորիոս 12-րդ պապը 1415թ.-ին: Հռոմի պապը գահից հրաժարվելու իրավունք ունի, ընդ որում, այդ գործընթացը որեւէ մեկի հաստատման կարիքը չունի: Գահից հրաժարվելու միակ պայմանը պապի ազատ կամքն է:
Մինչ Սուրբ Զատիկ հայտնի կդառնա նոր պապը:




Լրահոս