ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շանսը ո՞րն է, որ ասեմ՝ հարյուր, իննսուն տոկոս՝ լա՞վ ա, կամ ութսուն, լավ, չէ՛, վաթսուն, ինչքա՞ն կուզեք, էդքան խփենք»:

Սերժ Սարգսյան 168.am

Չէ՛, այս ընտրություններին Սերժ Սարգսյանի մոտ խոսելը ոնց որ թե այդքան էլ չի ստացվում: Ո՛չ կատակներն են հաջողված, ո՛չ էլ լուրջ խոսքերը. երկուսն էլ աշխատում են իր դեմ, եւ անհնար է այստեղ չասել՝ «եթե չի կարողանում նույնիսկ նորմալ խոսել, ապա եկել է, ուզում է նորից ընտրվի, որ ի՞նչ անի»: Նրա խոսքերը կա՛մ խիստ չհաջողված հումոր էին, կա՛մ անկեղծություն: Եթե հումոր էին, ապա Սերժ Սարգսյանը անիմաստ է փորձում մրցել Հայկոյի կամ Մկոյի հետ, շանսեր չունի նույնիսկ էպիզոդներում նկարվելու, իսկ եթե անկեղծություն, ապա կարելի է նրան գովել գոնե ճշմարտությունը չթաքցնելու համար:




Լրահոս