ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայրիկյանի արածն իրենք մի անգամ արե՞լ են, որ Հայրիկյանին առաջարկում են մի հատ էլ հանել, էս էլ «Կոկա կոլա» չի էլի, որ մի հատ էլ փորձես»:

Պարույր Հայրիկյան news.am

Բայց ի՞նչ խնդիր է Պարույր Հայրիկյանի համար նույն բանը մեկ անգամից ավելի փորձելը: Փորձը ցույց է տալիս, որ նրա մոտ դա հաջող է ստացվում: Օրինակ՝ նրա հանդեպ իրականացված «մահափորձերը», որ դեռ հայտնի չէ, թե ով է իրականում «փորձում», կամ մեկ օրվա մեջ մի քանի անգամ որոշում փոխելը, կամ իբրեւ թե հանրության ուշադրությունը շեղելու փորձ անելը՝ ասելով, թե կրակողը սլավոնական դիմագծեր է ունեցել: Այս ամենը ցույց է տալիս, որ Հայրիկյանի համար փորձելը խնդիր չէ, կարեւորը՝ հարմար առաջարկ լինի, իսկ եթե առաջարկ չլինի, կարելի է փորձել Սահմանադրական դատարան էլ դիմել կամ հրաժարվել դիմել:




Լրահոս