ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ԿՈԿՈՐԴԻԼՈՍԸ
Ֆիլիպիններում սատկել է Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենախոշոր կոկորդիլոսը, որը գտնվում էր Ագուսան դել Սուռ նահանգի էկոլոգիական պուրակում ազատության մեջ: Վեցմետրանոց սողունը կշռում էր ավելի քան մեկ տոննա: Հայտնի չէ, թե ինչն է եղել ծովային հսկայի մահվան պատճառը: Կոկորդիլոսը փքված փորով շրջվել է եւ մի քանի ժամ անց սատկել: Ֆիլիպինների Բունավան քաղաքի բնակիչները չեն կարողացել զսպել արցունքները, երբ իրենց սիրելիին սատկած են հայտնաբերել:

ՓՈՔՐԻԿ ԳԱԶԱՆԸ
Sky News-ը գրում է, որ Լոնդոնի Բրոմլի շրջանում աղվեսը մտել է տներից մեկը եւ կծել նորածնի մատը: Փոքրիկ գազանին հաջողվել է մահճակալից դուրս քաշել երեխային եւ կծել նրա մատը: Երեխային տարել են հիվանդանոց, որտեղ պլաստիկ վիրաբույժներին հաջողվել է կարել մատը: Այժմ երեխան վերականգնողական շրջան է անցնում տանը: Ոստիկանությունը պարզում է կատարվածի հանգամանքները:

ՀԱՐԲԱԾ ԶԻՆՎՈՐԸ
«Ադրբեջանում զինծառայողը երեք քաղաքացիական անձի է դանակահարել»,-գրում է «ԱՊԱ» գործակալությունը: Զաքաթալայի շրջանում ներքին զորքերի զորամասերից մեկի զինծառայողը վեճի ընթացքում դանակով հարվածել է շրջանի 3 երիտասարդների: Երեք վիրավորները տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծանր: Զինծառայողը ձերբակալված է: Աղբյուրի փոխանցմամբ` նա գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս