
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Բոլիվիայի հետ ընկերական խաղում աչքի է ընկել դուբլով, իսկ հանդիպումն ավարտվել է 7:0 հաշվով:
Այդ կերպ, նա դարձել է առաջին արգենտինացի ֆուտբոլիստը, ով կարողացել է գոլեր խփել հարավամերիկյան բոլոր հավաքականների դարպասը:
Հավելենք, որ բացի Մեսսիից նման արդյունքի կարողացել են հասնել Զիկոն, Արնոլդո Իգուարանը և Ագուստին Դելգադոն: