
Սահմանադրական ռեֆորմը լրջագույն, բեկումնային քայլ է: Այսօր Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող քաղաքական ուժերի և մասնագետների քննարկման ժամանակ այս մասին նշեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, սահմանադրության այս նախագծի շուրջ ծանրակշիռ հակասական տեսակետներ կան: Հովհաննիսյանը նշեց, որ շատերը կարծում են` սա ոչ թե փոփոխությունների նախագիծ է, այլ` նոր նախագիծ:
«Փոփոխությունները վերաբերվում են բոլոր գլուխներին և դա սահմանադրական հեղաշրջման փորձ է գնահատվում», – նշեց նա:
Քաղաքագետի խոսքով, միակ ելքն այն է, որ այս գործընթացը կասեցվի, լինեն արտահերթ նախագահական ընտրություններ: Նա ընդգծեց, որ այս փուլում նման գործընթաց նախաձեռնելը նշանակում է խաղալ պետության ճակատագրի հետ: