«ԳՐԵՄՄԻ»-Ի ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուրախալի փաստ. «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն դասական գործիքային սոլո» անվանակարգում հաղթել է հայ ջութակահարուհի Քիմ Քաշքաշյանը: Նա ծնվել է 1952թ. Դեթրոյթում: Բազմաթիվ միջազգային երաժշտական մրցանակների դափնեկիր է, դասավանդում է Նյու Ինգլենդի կոնսերվատորիայում:
Իր ողջ կարիերայի ընթացքում արդեն 16-րդ «Գրեմմի» արձանիկն է ստացել սըր Փոլ Մաքքարթնին «Ավանդական փոփ ոճում լավագույն վոկալ ալբոմ»-ի՝ «Kisses on the Bottom»-ի համար: Այլընտրանքային ալբոմի լավագույն հեղինակ է ճանաչվել Գոտյեն «Making Mirrors»-ի համար, Բեյոնսեն «Love On Top» երգով ստացել է «Լավագույն R&B կատարում» մրցանակը, «Լավագույն R&B երգ» անվանակարգում հաղթել է Միգելի «Adorn»-ը, «Լավագույն R&B ալբոմ»` «Black Radio»-ն:
«Տարվա լավագույն երգ» անվանակարգում «Գրեմմի»-ի են արժանացել «Fun» խումբն ու երգչուհի Ժանել Մոնեն «We Are Young» հիթի համար: «The Black Keys» խմբի վոկալիստ եւ կիթառահար Դեն Աուերբախը ստացել է միանգամից 3 մրցանակ` «Տարվա լավագույն պրոդյուսեր», «Լավագույն ռոք կոմպոզիցիա» եւ «Լավագույն ռոք ալբոմ»:
Քանթրի ոճում լավագույն երգ է ճանաչվել Ջոշ Քերրի եւ Քրիս Թոմփկինսի «Blown Away» կատարումը, «Լավագույն ջազային գործիքային ալբոմ»՝ «Unity Band»-ը, «Լավագույն բլյուզային ալբոմ»՝ «Locked Down»-ը, իսկ «Rebirth»-ը` «Լավագույն ռեգի ալբոմ»:
Տարբեր անվանակարգերում մրցանակների են արժանացել երգչուհիներ Ռիհանան, Բեյոնսեն, Թեյլոր Սվիֆտը եւ «Mumford and Sons» խումբը: Գոտյեն ու Կիբրան հաղթող են ճանաչվել «Լավագույն փոփ դուետ» անվանակարգում` «Somebody That I Used to Know» հիթի համար, իսկ «Լավագույն գործիքային փոփ ալբոմ» է ճանաչվել Քրիս Բոթիի «Impression»-ը:  
«Լավագույն կատարում ռեփ ոճում» եւ «Լավագույն ռեփ-կոմպոզիցիա» «N—-s in Paris» համատեղ աշխատանքի համար մրցանակներ են ստացել ռեփերներ Քանյե Ուեսթը եւ Ջեյ Զին:




Լրահոս