Սեպտեմբերի 6-ը տարվա 249-րդ օրն է: Տարբեր տարիներին այս օրը տեղի են ունեցել մի շարք ուշագրավ իրադարձություններ: 2007 թվականի սեպտեմբերի 6-ին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից մահացել է իտալացի օպերային երգիչ-տենոր, բոլոր ժամանակների ամենահաջող օպերային տենորներից մեկը Լուչիանո Պավարոտին:
Լուչիանո Պավարոտին ծնվել է 1935 թվականին Իտալիայի հյուսիսում գտնվող Մոդենայի ծայրամասում։ Հայրը՝ Ֆերնանդո Պավարոտիին, հացթուխ էր և տենոր։ Մայրը՝ Ադել Վենտուրին, աշխատում էր ծխախոտի գործարանում։ Պավարոտին մանկությունից շրջապատված է եղել սիրով և հոգատարությամբ, բայց ընտանիքի եկամուտները փոքր էին. ընտանիքի չորս անդամները տեղավորվել էին երկու սենյականոց բնակարանում։ Ըստ Պավարոտիի` հայրն ուներ հրաշալի տենորային ձայն, բայց մերժել է երգչի կարիերայի հնարավորությունը նյարդերի պատճառով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ընտանիքը ստիպված է լինում հեռանալ քաղաքից 1943 թվականին։ Հետևյալ տարում նրանք վարձակալում են սենյակ հարևան գյուղական բնակավայրում, որտեղ երիտասարդ Պավարոտին զարգացնում է իր ֆերմերային հմտությունները։
Դարպասապահ դառնալու ցանկությունից հրաժարվելուց հետո Պավարոտին յոթ տարի հաճախել է վոկալի դասերի։ Նա ներխուժել է փոփ երաժշտության բնագավառ՝ արդյունքում դառնալով բոլոր ժամանակների կոմերցիոն առումով ամենահաջողակ տենորներից մեկը։ Նա ունեցել է ամբողջական օպերաների և առանձին արիաների բազմաթիվ ձայնագրումներ՝ ստանալով համաշխարհային հռչակ ի շնորհիվ իր ձայնի տոնի որակի և գեղեցկության, որը հատկապես նկատվում է վերին ռեգիստրներում՝ արդյունքում ստանալով 20-րդ դարի ամենալավ տենորներից մեկի կոչումը։
Լինելով Երեք Տենորներից մեկը՝ Պավարոտտին հայտնի է դարձել իր համերգների և մեդիա ելույթների շնորհիվ։ Սկսելով իր երաժշտական կարիերան 1961 թվականին Իտալիայում որպես տենոր և եզրափակելով այն «Nessun dorma» ներկայացմամբ՝ 2006 թվականի Թուրինի Ձմեռային օլիմպիադայի ժամանակ՝ Լուչիանո Պավարոտտին իր հաջողության գագաթնակետին էր հասել բել կանտո օպերաների ժամանակ, ինչպես նաև Վերդիի «Աիդա», Ջակոմո Պուչչինիի Բոհեմ, Տոսկա, Մադամ Բատերֆլայ ստեղծագործություններում խաղացած դերերի ժամանակ։ Նա մահացել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից: