ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե գիտական կազմակերպություններում աշխատողների աշխատավարձի չափն ինչ սկզբունքով է սահմանվում:

 Բորիս Մելիքյան (49 տարեկան, դասախոս)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գիտական եւ գիտատեխնիկական բազային ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում ընդգրկված անձանց աշխատավարձերի չափը սահմանում է գիտական կազմակերպության տնօրինությունը: Իսկ պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմամբ իրականացվող թեմաներում ընդգրկված անձանց աշխատավարձի չափը որոշում է թեմայի ղեկավարը՝ համաձայնեցնելով գիտական կազմակերպության տնօրինության հետ:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության
գիտության պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԿԳ նախարարության պատասխանը հստակ է, թեեւ եթե այն թվային արտահայտություն նույնպես ունենար, գուցե ավելի սպառիչ կարելի էր համարել:




Լրահոս