ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս ճանապարհային ոստիկանն ինձ կանգնեցրեց եւ տուգանեց, որովհետեւ մեքենայիս դիմապակու վրա փակցված չէր տեխզննման կտրոնը: Հիմա, ի վերջո, ես ուզում եմ իմանալ` այդ երկու՝ ԱՊՊԱ եւ տեխզննման կտրոններից, որն է պարտադիր փակցնել, եւ որը` ոչ: Եվ խնդրում եմ ասել` այս դեպքում ճանապարհային ոստիկանն արդյոք ճիշտ էր ինձ տուգանելու հարցում:   

Մելիք Բաղդասարյան (41 տարեկան, առաքիչ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 129.1 հոդվածի համաձայն` առանց ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության կտրոնը (ԱՊՊԱ կտրոն) սահմանված տեղում փակցնելու Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոց վարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Նույն օրենսգրքի 123.4 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի՝ օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով տրանսպորտային միջոց վարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Ճանապարհային ոստիկանության ՃՊԾ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ն. Սարգսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետք է նկատել, որ այս դեպքում ճանապարհային ոստիկանը գործել է օրենքի շրջանակներում: Օրենքի խախտում կլիներ, եթե ոստիկանը տուգանելու փոխարեն ակնարկեր` իրեն ավելի փոքր չափի «կաշառք» տալ եւ հեռանալ:




Լրահոս