![](https://armlur.am/wp-content/uploads/2015/07/f5348d0074f755_5348d0074fb39.jpg)
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 6-9-ին շրջանների զգալի մասում, 10-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 6-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքանով կբարձրանա:
Երևանում սեպտեմբերի 6-9-ին երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: