
Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնվել են Գինեսի ռեկորդների գրքում, հայտնում է Daily Mail-ը:
Մոուրինյոն ամենաշատ միավորներն է վաստակել Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում, Չեմպիոնների լիգայում, գլխավորելով տարբեր թիմեր, ամենաշատ հաղթանակներն է տարել:
Ռոնալդուն ամենաշատ հեթ-տրիկների հեղինակն է Պրիմերայում (27), ինչպես նաև ամենաճանաչված մարդը Facebook-ում (ավելի քան 100 մլն հավանում) և Twitter-ում (ավելի քան 27 մլն բաժանորդ):