Ժողովուրդ. Սյունիքի մարզպետը նկատողություն է հայտարարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի դպրոցի տնօրենին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը խիստ նկատողություն է հայտարարել: Այս մասին “Ժողովուրդ”-ը տեղեկացավ Ագարակ համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանից:
Հիշեցնենք՝ “Ժողովուրդ”-ը փետրվարի 1-ին գրել էր, որ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը գրություն է ուղարկել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին` առաջարկելով Ագարակ քաղաքի դպրոցի տնօրենի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ: Պատճառն այն էր, որ Սերժ Սարգսյանի այցելության ժամանակ մշակույթի տանը կայացած հանդիպմանը կազմակերպված ձեւով մասնակցել էին նաեւ դպրոցի ուսուցիչները եւ աշակերտները, ինչի արդյունքում խաթարվել էր ուսումնական գործընթացը:
Շարունակությունը “ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս