ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատրոնի և կինոյի դերասան Երվանդ Մանարյանը չի պատրաստվում անդամակցել ստեղծվելիք Հայ ազգային կոնգրես կուսակցությանը: Այս մասին վարպետը հայտարարել է երեկ` ,ՀԺե-ի թղթակցի հետ զրույցում:
“Ես ընդհանրապես որևէ կուսակցության չեմ անդամագրվել և մտադիր չեմ կուսակցական դառնալու, ոչ մի”,- հայտարարել է նա: Հարցին` ինչպե՞ս է վերաբերվում այդ կուսակցության ստեղծմանը` Հայ ազգային կոնգրես դաշինքի հենքի վրա, Երվանդ Մանարյանը պատասխանել է. “Կարծում եմ, որ էդ-տեղ ինչ-որ շփոթություն կա, որը գուցե թե չարժեր: Կամ գոնե նույն անունը չպիտի կրեր, որովհետև դա մի քիչ սպեկուլյատիվ երանգ է տալիս այդ իրողությանը”: Երվանդ Մանարյանը այն եզակի մտավորականներից է, ով այս տարիներին եղել է համաժողովրդական շարժման հետ:
?????? ????????