
Մադրիդի «Ռեալ»-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում հաղորդել է Սիրիայի փախստականներին 1 մլն եվրո նվիրաբերելու մտադրության մասին։
«Ակումբը նման որոշում է կայացրել, որպեսզի աջակցի տղամարդկանց, կանանց և երեխաներին, ովքեր ստիպված էին լքել սեփական տները՝ պատերազմից և մահվանից խուսափելու համար»,-ասվում է հաղորդագրությունում:
Հավելենք, որ ավելի վաղ Մյունխենի «Բավարիա»-ն հայտարարել էր, որ փախստականների կարիքների համար կփոխանցի 1 մլն եվրո։