Հրապարակ. Ո՞ՒՄ Է ԸՆՏՐԵԼՈՒ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԽՆԱՄԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԲՀԿ ներկայացուցիչ, Գագիկ Ծառուկյանի խնամի, Աբովյանի քաղաքապետի հայր, Աժ պատգամավոր Մուրադ Գուլոյանից “Հրապարակը” փորձել է ճշտել` ո՞ւմ է ընտրելու նախագահական ընտրություններին: Երկար լռությունից հետո նա ասել է. “Մեր քաղխորհուրդը որոշումը կայացրել է, իմ կարծիքով, դուք այդ մասին գիտեք, ես քվեարկելու եմ մեր քաղխորհրդի որոշման համաձայն”: Այսինքն ինչպես Ձեր որդի՞ն: “Այո”: Բայց ասում են, որ նա աշխատում է Սերժ Սարգսյանի համար, մնացածներին կոչ է անում քվեարկել նրա օգտին, համ էլ կազմուպատրաստ դիմավորել էր Սերժ Սարգսյանին: “Ինքը պետական աշխատող է, մոռանո՞ւմ եք դաե: Իսկ կարմիր գորգն ո՞վ էր փռել ՍԱերժ Սարգսյանի ոտքերի տակ, ի՞նչ եք կարծում: “Երևի Հանրապետականը”: Առանց քաղաքապետի գիտությա՞ն, չէ՞ որ բոլորը նրան “կկասկածեին”: “Միգուցե”` եզրափակել է նա:




Լրահոս