
Շուրջ 3 միլիոն լիտր վիսկի է այրվել ԱՄՆ Կենտուկի նահանգում գրանցված հրդեհի հետևանքով, որը առաջացել է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող գործարանի պահեստներին կայծակի հարվածից, հայտնում է Aol:
Միջադեպի հետևանքով մեծ քանակությամբ վիսկին լցվել է մոտակա ջրամբարի մեջ: Ուժեղ քամին այնպես է պտտացրել ջրամաբարի այրվող մակերևույթը, որ հազվադեպ հանդիպող կրակե տորնադո է առաջացել, հայտնում է պորտալը:
Ջրամբարի առկայության շնորհիվ՝ հրդեհը չի տարածվել ու հեշտությամբ մարվել է, սակայն մեծ թվով ձուկ է սատկել: