Ագարակում կրքերը չեն հանդարտվում. ինչու են իրավապահները փնտրել քաղաքապետի տեղակալին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում կրքերը չեն հանդարտվում: Ինչպես նախկինում գրել էինք՝ գոստոսի 4-ին Ագարակում կրակոցներ էին հնչել նույն քաղաքի բնակիչ Ստեփան Հովհաննիսյանի ուղղությամբ: Նա հայտարարել է, որ այդ ամենի հետեւում կանգնած է Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը:

Քաղաքապետը, բնականաբար, հերքել էր իր կապը կատարվածի հետ` Հովհաննիսյանին մեղադրելով ապատեղեկատվություն տարածելու մեջ: Ինչեւէ: Մեզ հայտնի դարձավ, որ  հնչած կրակոցների գործը քննող քննիչները գնացել են Ագարակի քաղաքապետարան և կապարակնքել քաղաքապետի տեղակալի աշխատասենյակը:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում քաղաքապետը հաստատեց, որ իր տեղակալի աշխատասենյակը կապարակնքած է, իսկ թե ինչն է պատճառը, հորդորեց իրավապահներից պարզել:

Դեպքի հետ կապված քաղաքապետի մեկնաբանությունն ու այլ մանրամասներ` Armlur.am-ի` «Բացահայտում» հաղորդաշարի շրջանակներում

 




Լրահոս