Մայիսին տեղի ունենալիք Երեւանի ավագանու ընտրություններին ՕԵԿ համամասնական ցուցակը գլխավորելու է նախկին ՀՀԿ-ական, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը: Այդ մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
“Վերջինս մեր թղթակցին հայտնել է, որ կլինի ՕԵԿ ցուցակում, բայց թե ո՞ր տեղում, կորոշի կուսակցությունը` քաղխորհրդի նիստում:”Կարեւոր չի` որ տեղում կլինեմ”,- ասել է Շահինյանը: Նա ՕԵԿ անդամ է դարձել անցյալ տարվա դեկտեմբերին”,- գրում է “Հայկական ժամանակը”: