
Սեպտեմբերի 5-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սունդուկյան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել 1941 թ. ծնված Ա. Չ.-ի դին: