Օգոստոսի 15-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ ԱՄՆ դեսպանատանը ռումբ է տեղադրված: Անմիջապես նշված վայր մեկնեցին ոստիկաններության ծառայողները, ՏԿԱԻՆ աշխատակիցները, տարհանվեց ողջ անձնակազմը, սակայն զննությամբ ռումբ չհայտնաբերվեց:
Ոստիկանության ծառայողների արագ գործողությունների շնորհիվ կարճ ժամանակ անց ճշտվեց կեղծ զանգկատարած անձի ինքնությունը:
Մանրամասները` ոստիկանության տեսանյութում