Ժողովուրդ. Գազի սակագինը կբարձրացվի նախագահական ընտրություններից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռևս չի ստացել գազի սակագնի բարձրացման վերաբերյալ հայտ: Այս մասին “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասել է հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը: Այս հանգամանքն ուշագրավ է այն առումով, որ գազի սակագինը հենց Հայաստանի սահմանին վաղուց է փոխվել, հազար խորանարդ մետրը 180 դրամից դարձել է 230: Բայց հիմա, քանի դեռ առջևում նախագահական ընտրություններ են, իշխանությունն աշխատում է գազի սակագինը քողարկել երկրի ներսում ստացած շահույթի հաշվին: Այնպես որ, երբ պաշտոնապես հայտարարվի գազի սակագնի շուրջ բանակցությունների ավարտի մասին, “Հայռուսգազարդ”-ը կներկայացնի գազի սակագնի բարձրացման հայտը: Սա տեղի կունենա նախագահական ընտրություններից հետո:

Շարունակությունը “ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս