
Սեպտեմբերի 5-ին Երևանի կենդանաբանական այգում պաղպաղակի տոն էր:
Առավոտյան 11-ին մեկնարկող «Պաղպաղակի օր» միջոցառումը շարունակվել է մինչև 16:00-ն: Արդեն ավանդական դարձած տոնակատարության ընթացքում՝ այցելուները հնարավորություն են ունեցել պաղպաղակ գնել ընդամենը 50 դրամ սակագնով: Խորհրդանշական վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի այգու կենդանիների խնամքին և նրանց պայմանների բարելավմանը:
Տոնի կապակցությամբ մինչև 16 տարեկան այցելուների մուտքը այգի ազատ է եղել: Երեխաների անվճար մուտքն ապահովել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: