Զինված ուժերում այս հրատապ իրավիճակները կշարունակվեն մինչև սպետեմբերի 15-ը. Մովսես Հակոբյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտպանության նախարարությունում զինված ուժերի գլխավոր  շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը լրագրողներին ներկայացրեց այսօր տեղի ունեցած զորավարժությունների ընդհանուր ամփոփումը: Նա նշեց, որ ԱԺ արտահերթ նիստ է գումարվել, որի ժամանակ քննարկվել է ռազմական դրություն հայտարարություն վերաբերյալ Սերժ Սարգսյանի հրամանագիրը:

Մովսես Հակոբյանը նշեց, որ Զինված ուժերում զորավարժությունները և այս հրտաապ իրավիճակները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 15-ը, իսկ գերատեսչություններում զորավարժությունները կավարտվեն վաղը:

Նա դժվարացավ ամփոփել, թե այս ընթացքում գերատեսչություններն ինչպիսի աշխատանք են կատարել: «Այս պահին չեմ կարող ընդհանուր գնահատական տալ, բայց կարող եմ ասել, որ զորավարժությունների ղեկավարությունն իր առջև դրված նպատակներին հասել  է: Պետական գերատեսչությունները ևս բավականին ոգևորված և բավարարված են, քանի որ նման մեծ ծավալի զորավարժության առաջին անգամ են մասնակցվում: Գիտեք` ոչ մի նախարարություն չի ուզում, որ իր մոտ որևէ թերություն արձանագրվի», – ասաց նա:

Մովսես Հակոբյանի խոսքով՝ այս զորավարժություններն ընդհանուր ամփոփվելու են և խնդիրներ լինելու դեպքում այդ ամեն ինչը վերլուծվելու է և կազմվելու է թերությունների վերացման պլան:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս