Սահմանի լարվածությունը և «Շանթ 2015 »զորավարժությունները պարզապես զուգադիպություն են, և այս զորավարժությունները պալանավորված էին դեռ անցյալ տարվանից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը:
Նա նշեց, որ անցյալ տարի ավելի լարված իրավիճակ էր, և հայկական զինված ուրժերի համար սա նորություն չէ: «Սա ադրբեջանի վարած քաղաքականության հետևանքն է: Ադրբեջանը սրանով փորձում է շանտաժի ենթարկել համանախագահող երկրներին», -նշեց նա:
Բանախոսը նշեց, որ իրավիճակը վերահսկվում է և, իր կարծիքով, ոչ թե լայնածավալ ռազմական գործողությունների հավանակությունը կմեծանա, այլ` լարվածության թուլացումը:
Հարցին, որ թուրքական արտադրության զինատեսակով են սկսել կրակել, նշեց, որ Ադրբեջանը 1994թ. ապրիլի 5-ին առաջին անգամ թուրքական ականանետեր կիրառեց. «Ես ակամա այդ թիվը հիշեցի, երբ մենք առգրավեցինք թուրքական արտադրության ականանետեր: Թուրքիան երբեք չի ժխտել, որ ինքը սատարում է Ադրբեջանին», – հավելեց նա:
Հարցին` այս վերջին չորս տարիների ընթացքում Ռուսաստանից գնած զինատեսակները արդյոք կիրառվե՞լ է սահմանին, Մովսես Հակոբյանը նշեց, որ այդ զինատեսակներն Ադրբեջանն այս լարվածությունների ժամանակ չի կիրառել:
Խոսելով պայմանագրային երկու զինծառայողի մահվան մասին՝ նա ասաց, որ ամենայն հավանականությամբ, եղել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Շտաբի պետի տեղակալը հավելեց, որ այս բոլոր տվյալները փոխանցվում է ԵԱՀԿ-ին և վերջինս համապատասխան իր կարծիքը կհայտնի:
Մանրամասները` տեսանյութում