Հայացք. Կլոր մականվամբ հայտնի Հովիկ Բաբայանը կեղծել էր դատարանի որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում հաշվառված, նախկինում առանձնակի խոշոր չափերով խարդախության համար դատված “Կլոր” մականվամբ հայտնի Հովիկ Լեւոնի  Բաբայանն այժմ էլ Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  ամբաստանյալի կարգավիճակում է՝ սուտ մատնության, ինչպես նաեւ խոշոր չափերի ուրիշի գույք հափշտակելու դիտավորությամբ  խոշոր չափերով խարդախության մեղադրանքով։ Այդ մասին գրում է “Հայացք” թերթը։
“Ինչ-ինչ, բայց Հովիկ Բաբայանը իսկապես կարող է զարմացնել։ Պարզվում է, որ նա մեկ այլ հանցանքի համար միաժամանակ դատվում է մայրաքաղաքի մեկ այլ դատարանում։ Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի 36Ե շենքի 17-րդ բնակարանի բնակիչ, 1975թ. ծնված Հովիկ Լեւոնի  Բաբայանը Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  ամբաստանյալի աթոռին է հայտնվել նույն դատարանի որոշումը կեղծելու համար։
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ նա լազերային տպիչ սարքով կեղծել է նշված դատարանի 02.11.2011թ. թիվ Ե-8566/11/ գրության տպագիր գրառումները, ՀՀ զինանշանը եւ ԵԱՔԴ/1366/02/11 քաղաքացիական գործի որոշումն ամբողջությամբ։ Նշված արարքի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 1-ին մասով”,- գրում է “Հայացքը”։




Լրահոս