26-ամյա հնդիկը խաբեությամբ տիրացել է ուսանողների գումարներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 13-ին, ժամը 21.00-ին, Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 1-ին կուրսի ուսանողներ, Հնդկաստանի Հանրապետության 14 քաղաքացիներ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում են տվել, որ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 1987 թ. ծնված Մհեշ Կ.-ն էժան գնով Երեւան-Մոսկվա-Դուբայ-Չենայ չվերթի ինքնաթիռի տոմս ձեռք բերելու պատրվակով փետրվարի 7-ին իրենցից յուրաքանչուրից վերցրել է 700-ական դոլար եւ չարաշահելով իրենց վստահությունը` խաբեությամբ տիրացել այդ գումարի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե փետրվարի 14-ին, ժամը 19.00-ին, բաժին են դիմել նշված համալսարանում ուսանող Հնդկաստանի Հանրապետության  եւս 9 քաղաքացիներ եւ հաղորդում տվել, որ Մհեշ Կ.-ն նույն պատրվակով փետրվարի 7-ին իրենցից նույնպես վերցրել է 700-ական  դոլար  եւ խաբեությամբ տիրացել: Ձեռնարկվում են միջոցառումներ Մհեշ Կ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս