Հայաստանի առաջին ճակատը Հայաստանի հավաքականի երկրպագուներին հրավիրում է երթի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի առաջին ճակատը (FAF) Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին սեպտեմբերի 7-ին՝ ժամը 16:30-ին հրավիրում է Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ՝ մասնակցելու Հայաստան-Դանիա նախախաղային երկրպագուների միասնական մեծ երթին դեպի մարզադաշտ: FAF-ն այդ մասին հաղորդում է իր ֆեյսբուքյան էջում:

«Բոլորս լինում ենք Ազգային հավաքականի մարզաշապիկներով, կամ կարմիր շապիկներով, եռագույններով, երկրպագման շարֆերով: Բոլոր ցանկացողները, մեր օգնությամբ կներկվեն եռագույնի գույներով»,- ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս