‹‹Շանթ 2015›› զորավարժությունների փուլը պետական կառույցների համար ավարտված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

‹‹Շանթ 2015›› ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Բաղրամյան ուսումնական կենտրոն զորավարժությունների հատվածում վրանային ավան է տարածվել, խաղարկվել է պայմանական ռազմական գործողություններին նախապատրաստվելու սցենարը: «Արմենպրես»­ի փոխանցմամբ` զորավարժությունների փուլը պետական կառույցների համար ավարտված է: Ըստ սցենարի, պայմանականորեն երկիրը ռազմական դրության մեջ է եւ այժմ հերթը զինված ուժերինն է` ցույց տալու իր կարողությունները պայմանական ռազմական դրության ժամանակ:

Ռազմական դրության մեջ գտնվող զինծառայողների մարտական ոգին բարձրացնելու նպատակով ՀՀ մշակույթի ու սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունները վրանային ավանում կազմակերպել էին մշակութային եւ մարզական միջոցառումներ:

«Արմենպրես»­ի հետ զրույցում ՀՀ վաստակավոր մարզիչ Լյովա Վարդանյանն ասաց, որ զինծառայողներին այցելության են եկել մի խումբ հրաձիգներ: Մշակութային տրամադրությունն էլ ապահովել էր վաստակավոր արտիստ պարի պետական անսամբլը: Երկրորդ մոտոհրաձգային վաշտի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով պետի տեղակալ Վարդան Խառատյանն էլ ասաց, որ նման միջոցառումները շատ կարեւոր են: ‹‹Զինվորները ոգեւորվում են, քաջալերվում: Նման միջոցառումների անցկացումը շատ կարեւոր է››,­ ասաց Խառատյանը:




Լրահոս