
Սեպտեմբերի 6-ին, ժամը 13.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել 1957 թ. ծնված Ա. Ա.-ի դին: