Առաջիկա օրերի եղանակի տեսություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 7-9 շրջանների զգալի մասում, 10-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 8-9-ի կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 7-9 երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, 10-11 սպասվում է առանց տեղումների եղանակ:

 




Լրահոս