Ոստիկանությունը 29 դեպք է քննել ընտրությունների վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ Նախագահական  ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով, փետրվարի 15-ի դրությամբ, քննարկվել եւ քննարկման փուլում է գտնվում  29 դեպք: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե դրանցից որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 1 նյութ եւ անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետեւանք, 2 դեպքով  որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 26 դեպքերով նախաքննության եւ հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվում են նյութեր, որոնցից 3 դեպքով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, իսկ 1 դեպքով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:




Լրահոս