ԳԱԼԱ-ն ահազանգում է Գյումրիում բաժանվող ընտրակաշառքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԳԱԼԱ հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել` Գյումրիում բաժանվող ընտրակաշառքի վերաբերյալ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. “ԳԱԼԱ Հ/Ը ճշգրիտ տեղեկություններ ունի, որ Գյումրի քաղաքի տարբեր հատվածներում մեկնարկել է ընտրակաշառք բաժանելու արատավոր պրակտիկան` մարդկային խղճի համատարած առուծախը:
Կոչ ենք անում քաղաքացիներին՝ չգնաԲլ այդ ստոր քայլին եւ չվաճառել սեփական ձայնը: ԳիտակցեԲք, որ մինչ դուք զբաղված եք քստմնելի առուծախով, ձեր իսկ երկիրը դատարկվում է, խորտակվում է ձեր երեխաների ապագան: ՄերժեԲք ցանկացած անպարկեշտ առաջարկ: Ձեր լուռ համաձայնությունը ստոր գործարքի կնիք կդառնա, եւ ամբողջ 5 տարի դուք կօգտագործվեք որպես գործիք` աննյութ, անշունչ եւ անդեմ:
Հորդորում ենք` հեռու մնալ կործանարար գործարքից, միԲ վաճառեք ձեզ եւ ձեր ապագան` գիտակցելով, որ այդ դեպքում դուք պարզապես ձեր իրավունքները պաշտպանելու իրավունք չեք ունենա:
Հիշեցնենք` անկաշառ մարդն է միայն պահանջատեր:
Ուստի հորդորում ենք նրանց, ովքեր վերցրել են ընտրակաշառք՝ հեԲտ վերադարձրեք ոչինչ չարժեցող այդ գումարը եւ վերականգնեք ձեր պատիվն ու արժանապատվությունը, փորձեք սրբագրել ձեր արարքը, դարձեք հասարակության առողջ մասնիկ:
Իսկ նրանք, ովքեր արդեն հասցրել են ծախսել այդ գումարը, երաշխավորելով գաղտնիությունը, հրավիրում ենք ԳԱԼԱ Հ/Ը: Պատրաստակամ ենք տալ ծախսված գումարը, պայմանով, որ այն կվերադարձնեք “կավատներին”:




Լրահոս