Փետրվարի 14-ին՝ ժամը 12.00-ին, “Հրազդան ՋԷԿ” ԲԲԸ-ից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 05.00-ից 09.00-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոարտադրամասի պահեստի պատուհանի ճաղավանդակը տեղահան անելով և պատուհանը բացելով՝ պահեստից գողացել են գունավոր մետաղներ պարունակող էլեկտրական շարժիչների փաթույթալարեր՝ պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1952 թ. ծնված Ռոբերտ Դ.-ն: Ռոբերտ Դ.-ն ձերբակալված է: Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: