Այսօր Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստի արարողություն և մոմավառություն՝ ի հիշատակ ԼՂՀ ՊԲ պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանի և Արման Վաչագանի Ստեփանյանի, ովքեր զոհվել են սեպտեմբերի 4-ին` մարտական խնդիր կատարելու ժամանակ:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ, հոգեհանգստի արարողությունը մատուցվել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ։
Մոմավառությունից հետո Պարգև արքեպիսկոպոսն իր օրհնությունն է տվել Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա համայնքի մի խումբ մանուկների, ովքեր եկել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու հայրենիքի հերոս զավակներին։