
Այսօր առավոտյան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել կառավարության անվտանգության աշխատակիցներից մեկը: Հիվանդանոցից Armlur.am-ին փոխանցեցին, որ նրան այս պահին վիրահատում են, իսկ վնասվածքն էլ հրազենային է` գլխի շրջանում:
Նախնական տեղեկություններով՝ անվտանգության աշխատակիցն ինքնասպանության փորձ է կատարել: Դեպքի հանգամանքները պարզվում են: