
Այսօր Ռուսաստանի «Աշուլուկ» հրաձգարանում մեկնարկել է ԱՊՀ երկրների «Մարտական համագործակցություն 2015» զորավարժությունների ակտիվ փուլը:
Զորավարժությունների ավարտական փուլը տեղի կունենա սեպտեմբերի 7-ից 10-ն ընկած ժամանակահատվածում: Զորվարժություններին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի ու Ղրղզստանի Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերի ստորաբաժանումները:
ԱՊՀ ՀՕՊ անդամ մյուս երկրները զորավարժություններին հանդես են գալիս դիտորդի կարգավիճակում:
Բացի այդ, նախատեսվում է նաև անցկացնել ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ-ի գծով համակարգող կոմիտեի նիստ, որի ընթացքում հրամանատարները կքննարկեն հավաքական հակաօդային պաշտպանության հետագա կատարելագործմանն առնչվող հարցեր: