Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նկատողություն է հայտարարել Աշտարակի դպրոցներից մեկի տնօրենին` արգելված քարոզչություն իրականացնելու համար:
ԿԳ նախարարը Facebook-ի էջում գրել է. “Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու, ուսումնական հաստատությունում օրենքով արգելված քաղաքական քարոզչություն իրականացնելու համար, Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության “Աշտարակի Ն.Սիսակյանի անվան N 5 ավագ դպրոցե պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի նկատմամբ կիրառել եմ “նկատողություն” կարգապահական տույժ”: