Հունաստանի Լեսբոս կղզու Միտիլինի քաղաքում 17 ու 19 տարեկան երկու երիտասարդ են ձերբակալվել, ովքեր հրկիզվող նյութով մի քանի շշեր են նետել փախստականների վրանների վրա, հայտնում է Հունաստանի ոստիկանությունը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Հարձակման հետևանքով տուժել է մեկ ներգաղթյալ: Հանցագործների հանդեպ հարուցվել է քրեական գործ:
Կիրակի օրը վաղ առավոտյան Միտիլինի քաղաքապետարանի զբոսայգում 17-ամյա պատանին ինքնաշեն «Մոլոտովի կոկտեյլ է» շպրտել Սիրիայից փախստականների ճամբարի վրա, ինչի արդյունքում վիրավորվել է 30-ամյա ներգաղթյալ: Դրանից հետո երիտասարդները գնացել են ներգաղթյալների մյուս ճամբար ու ևս 2 ինքնաշեն հրկիզվող պայթուցիկներ են նետել նրանց վրա, հայտնում են ոստիկանությունից:
Ձերբակալվածների հանդեպ քրեական գործ է հարուցվել մասնավորապես զենքի ու պայթուցիկ նյութեր պահելու մասին օրենքը խախտելու, ռասիզմի, մարմնական վնասվածքներ հասցնելու հոդվածներով: Քրեական գործ է հարուցվել նաև 17-ամյա տղայի մոր հանդեպ, անչափահաս որդուն առանց վերահսկողության թողնելու համար: