Մանրամասներ` կառավարության աշխատակցի ինքնասպանության փորձի դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Կառավարության շենքում: Նախնական տեղեկություններով, կառավարության աշխատակից Լյուդվիգ Հովհաննիսյանն ինքնասպանության փորձ է կատարել:

Անվտանգության աշխատակիցն այժմ գտնվում է թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, որտեղից Armlur.am-ին փոխանցեցին, որ նրան վիրահատում են: Հավելենք, որ նա հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել կառավարության շենքի հետնամասում, քննիչներն այնտեղ անհրաժեշտ աշխատանքներ են կատարել: Ինքնասպանության պատճառների մասին դեռևս հստակ ոչինչ հայտնի չէ, սակայն կան տեղեկություններ, որոնց համաձայն Հովհաննիսյանը վերջին շրջանում խնդիրներ և ֆինանսական դժվարություններ է ունեցել:

Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների, նա ինքնասպանության փորձից առաջ գրություն է թողել:




Լրահոս