ԱՆ-ը Անդրիաս Ղուկասյանից անալիզներ չի վերցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ի պատասխան ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի շտաբի պետի որոշ հայտարարությունների առթիվ լրատվամիջոցների հետաքրքրությանը, տեղեկացնում ենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունն ընդհանրապես չի մասնակցել Անդրիաս Ղուկասյանի անալիզների ոչ վերցման և ոչ էլ հետազոտության կազմակերպմանը։ Ինչպես հայտարարել էր նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը, նախագահի թեկնածուի կողմից ընտրված լաբորատորիայում կատարված հետազոտության արդյունքների կրկնօրինակը տրամադրվել է նախարարությանը, ինչի մասին տեղյակ են եղել ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը և իր կինը։
Մեկ անգամ ևս պաշտոնապես հայտարարում ենք, որ նախարարությունը որևէ անգամ Անդրիաս Ղուկասյանից արյան և այլ անալիզներ չի վերցրել, ինչպես նաև որևէ բուժհաստատությունում դրանց հետազոտություն չի կազմակերպել և ունի միայն թեկնածուի կողմից կազմակերպված լաբորատոր հետազոտության արդյունքների կրկնօրինակը։
Ինչ վերաբերում է զարկերակային ճնշման չափման հետ կապված “վստահությանը”, ապա փոքրիկ տատանումներև կապված ճնշման չափիչ գործիքի հետ կարող են լինել, ինչն ընդհանուր վիճակի գնահատման գործում որոշիչ նշանակություն ունենալ չի կարող։
Տեղեկացնենք նաև, որ հացադուլի վայրում շարունակվում է շուրջօրյա բժշկական հսկողությունը շտապօգնության ռեանիմատոլոգների ուժերովև վերակենդանացման համար նախատեսված հագեցվածությամբ հատուկ մեքենաներով, ինչը թույլ կտա անհրաժեշտության դեպքումև ցանկացած պահի, տեղում մասնագիտական օգնություն ցուցաբերել։




Լրահոս