Հալեպում երեկ դարձյալ հայ է զոհվել։ Զոհը 1970թ.-ին ծնված Հարություն Քեոշկերյանն է, ով սպանվել է Սուլեյմանիե պողոտայում՝ պատահական գնդակից։
Facebook-ում Բերիո լուրերի էջում տեղադրված տեղեկության համաձայն՝ երկու երեխաների հայր Հարությունը զոհվել է Սուլեյմանիեի պողոտայում՝ գլխին դիպած փամփուշտից։
Տարածված մեկ այլ տեղեկության համաձայն՝ երեկ առավոտյան աշխատանքի գնալու ճանապարհին մեկ այլ հայ երիտասարդ առևանգվել է։ Առևանգվողը Գևորգ Կարագյուլլեյանն է։
Այդ պահին նա եղել է եղբոր և ևս երկու գործընկերների հետ և առևանգվել է զինյալների հետ կարճատև բախում ունենալուց հետո։
Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպում արդեն քանի օր է էլեկտրամատակարարման հետ կապված զգալի խնդիրներ կան։ Որոշ թաղամասերում արդեն մի քանի օր է լույս առհասարակ չկա։
Երեկ Բերիո թեմի ազգային առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեյիսյանը Tert .am-ին տեղեկացրել էր, որ ողջ գիշեր Հալեպում ռմբակոծությունները շարունակվել են նաև կենտրոնական թաղամասերում։