Կառավարության աշխատակցին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԱԾ պետական օբյեկտների պահպանության վարչության աշխատակցի կողմից ինքն իր վրա կրակելու դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելը: Այդ մասին Armlur.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք`այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Կառավարության շենքում: Նախնական տեղեկություններով, կառավարության աշխատակից Լյուդվիգ Հովհաննիսյանն ինքնասպանության փորձ է կատարել:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել կառավարության շենքի հետնամասում, քննիչներն այնտեղ անհրաժեշտ աշխատանքներ են կատարել: Ինքնասպանության պատճառների մասին դեռևս հստակ ոչինչ հայտնի չէ, սակայն կան տեղեկություններ, որոնց համաձայն Հովհաննիսյանը վերջին շրջանում խնդիրներ և ֆինանսական դժվարություններ է ունեցել: Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների, նա ինքնասպանության փորձից առաջ գրություն է թողել:




Լրահոս