ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին` «Ռուսաստանը և ես» նախագծի շրջանակներում: Հարցազրույցը նվիրված է տարածաշրջանային և միջազգային խնդիրներին:
Համացանցում դեռևս տեղադրված է հարցազրույցի անոնսը, իսկ ամբողջական հարցազրույցը տեղադրվելու է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:
Armlur.am-ի հետ զրույցում երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ նախագծի հեղինակը Պրահայից է ժամանել հարցազրույցն անցկացնելու համար:
«Նա ասաց, որ պետք է երկրների նախկին ղեկավարների հետ հարցազրույցների շարքը լինի, որից հետո յուրաքանչյուրի հետ մոտ մեկ ժամանոց հարցազրույցը կտեղադրվի ռադիոկայանում», – նշեց նա: