
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում անպայման խոսելու է սահմանադրական բարեփոխումների գործընթացի և Սահմանադրության նոր նախագծի մասին: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Վերջինս դժվարացավ կոնկրետ որևէ օր նշել, սակայն ընդգծեց, որ այն կլինի մոտ ժամանակներս` այս ամսվա ընթացքում: Սողոմոնյանը կոչ արեց Քոչարյանի սահմանադրական բարեփոխումների մասին վերջնական տեակետն իմանալու համար սպասել հարցազրույցին: