Փետրվարի14-ը` Սուրբ Վալենտինի օրը, երգչուհի Սոնա Շահգելդյանի համար կրկնակի տոն էր. նախ՝ նրա ծննդյան օրն էր, հետո էլ` սիրահարների: Սոնան “Ֆեյսբուք”-ի իր էջում շնորհակալություն է հայտնել ծննդյան տարեդարձի հետ կապված մաղթանքների համար, ինչպես նաեւ շնորհավորել բոլոր սիրահարներին: Երգչուհին չի մոռացել նաեւ պարզաբանումներ տալ օրեր առաջ իր իսկ էջում տեղադրված լուսանկարի վերաբերյալ: Շատերի կարծիքով՝ Սոնան վերջապես հրապարակել էր իր սիրելիի լուսանկարը, բայց…. “Շնորհավորում եմ բոլոր սիրահարներին, իսկական, մաքուր, անկեղծ սիրողներների մասին է խոսքը եւ պատահական չէ, որ այդ օրն եմ ծնվել: Ասեմ ավելին` ես սիրահարված չեմ, այլ սիրում եմ, իսկ դա իմ հոգու մեջ է եւ ոչ մեկը չի կարող գուշակել` ով է իմ… Կասեմ ավելին, ում հետ նկար ես տեղադրում, չի նշանակում, թե իր ընտրյալն է: Ոչ ոք իրականում չի կարող դա իմանալ: Շնորհավորանքների համար շնորհակալ եմ”,-գրել է Սոնա Շահգելդյանը “Ֆեյսբուք”-ի իր էջում:
Երեկ Սոնա Շահգելդյանի համար կրկնակի տոն էր
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ