Բնապահպանության նախարարության պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 13,06 մլն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 450,0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել է 595,5 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ինչպես Armlur.am-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 37.5 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 3 գործերի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 168 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 15 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 345 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ուսումնասիրվել և հաշվարկվել է մարզի Հերհեր համայնքի տարածքում հրդեհի հետևանքով բնությանը պատճառված վնասի չափը:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ`ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 13,06 մլն դրամ:




Լրահոս