
Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին թիմի երկրպագուներին խորհուրդ է տվել հանգստություն պահպանել` չնայած մրցաշրջանում ունեցած անհաջող մեկնարկին: Երկու տուրերից հետո Ալեգրիի սաներն Ա սերիայում ոչ մի միավոր չեն հավաքել:
«Ես «Յուվե»-ի երկրպագուներին խորհուրդ կտայի հանգստություն պահպանել: Մենք դեռ հիանալի մրցաշրջան անցկացնելու շանսեր ունենք: Չեմպիոնների լիգան երազանք է, շատ կարևոր առաջնություն է: Մենք այդ ամենին այնպես կվերաբերվենք, ինչպես նախորդ մրցաշրջանում», – Ալեգրիի խոսքերն է մեջբերում Rai Uno-ն: