ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնության կանանց մրցաշարի չորրորդ շրջանում Վենուս Ուիլյամսը 6:2, 6:1 հաշվով հաղթել է էստոնացի Անետ Կոնտավեյտին:
Այդ հանդիպումը տևել է ընդամենը 50 րոպե, ինչով դարձել է ընթացիկ US Open-ի ամենակարճ խաղը:
Նշենք, որ քառորդ եզրափակչում Վենուսը մրցելու է իր կրտսեր քրոջ` Սերենայի հետ: