Armenian text to speach

Հայաստանում աղքատությունը հնարավոր է հաղթահարել խմելու և ոռոգման ջուրը հասանելի դարձնելով. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել և անդրադարձել Տավուշի սահմանամերձ գյուղեր այցելությանը:

«Մի քանի տասնյակ բնակավայրերում շրջագայությունների արդյունքում հանգել եմ հետևյալ եզրակացության. Հայաստանում աղքատությունը հնարավոր է հաղթահարել խմելու և ոռոգման ջուրը մոտավորապես նույնքան հասանելի դարձնելով, որքան հասանելի է էլեկտրականությունը:

Այսինքն՝ ինչպես բնակարանների 95 եւ ավելի տոկոսում 24 ժամ հոսանք կա, այնպես էլ բոլոր տներում՝ առանց բացառության՝ առնվազն 12 ժամ խմելու ջուր լինի եւ բոլոր վարելահողերը՝ առանց բացառության՝ ապահովված լինեն իրենց անհրաժեշտ ոռոգման ջրով:

Հասկանալիորեն՝ տրամաբանական սակագներով: Խնդրում եմ չշփոթել. ոչ թե ցածր, այլ տրամաբանական սակագներով», – գրել է նա:

Հավելենք, որ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները շրջել են ադրբեջանական կրակահերթի տակ գտնվող սահմանամերձ գյուղերով:




Լրահոս